Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով
«Սանթոսի» վինգեր Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով բրազիլական ակումբին։
33-ամյա ֆուտբոլիստը հունիսի 5-ից չի մարզվում ակումբի մոտ։ Նրա մոտ Covid-19-ի ախտանշաններ էին ի հայտ եկել, ինչից հետո հիվանդության թեստը նրա մոր դրական է եղել։
Աստղային հարձակվողը ևս մեկ թեստ կհանձնի հունիսի 9-ին։
Նեյմարն այս տարվա հունվարին է վերադարձել «Սանթոս», մասնակցել 12 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# կորոնավիրուս, Նեյմար, Սանթոս, Ֆաբրիցո Ռոմանո