Խուլիան Ալվարեսի` տուգանայինից անհավանական դիպուկ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։
Տանտերերից 10-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական դիպուկ հարվածով հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը։
Արգենտինացի ֆուտբոլիստն այդ խաղում դուբլ է գրանցել ու մադրիդյան գրանդում իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել 29-ի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից