Ալոնսոն «Ռեալից» պահանջում է մի շարք ֆուտբոլիստների ձեռք բերել
Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» առաջ տրանսֆերային պահանջներ է ներկայացրել, գրում է As-ը։
Բասկ մասնագետն ուզում է, որ «արքայական» ակումբը ձեռք բերի Մարտին Սուբիմենդիին («Ռեալ Սոսեիդադ») և Ֆլորիան Վիրցին («Բայեր»)։
Եթե Սուբիմենդիի տրանսֆերի դեպքում նրա հրաժարագինը սահմանված հստակ 60 միլիոն եվրո է, ապա Վիրցի համար մադրիդյան գրանդը ստիպված կլինի վճարել նվազագույնը 100 միլիոն և ավելի գումար։
Սուբիմենդիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», իսկ Վիրցին իր կազմում ցանկանում է տեսնել «Բավարիան»։
Ալոնսոն «Ռեալի» հետաքրքրված է նաև ազատ գործակալի կարգավիճակում «Բայերը» լքող Ջոնաթան Տահի ծառայություններով։ Գերմանացի պաշտպանը «Բարսելոնայի» ու «Բավարիայի» տրանսֆերային գլխավոր նպատակներից է։
Եթե Տահի գործարքը ձախողվի, Ալոնսոն կպահանջի «Ռեալից» գնել «Բորնմութի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հեյզենի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Ալոնսոն 2025 թ. ամռանը հեռանալու է «Բայերից» ու գլխավորի «Ռեալը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Մարտին Սուբիմենդի, Ջոնաթան Տահ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորիան Վիրց