Հիանալի երեկո Լոնդոնում! ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հաղթեց «Արսենալին» 🎥

Հիանալի երեկո Լոնդոնում! ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հաղթեց «Արսենալին» 🎥

30/04/2025 - 00:49

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։

Համառ պայքարում փարիզյան գրանդը հաղթեց 1:0 հաշվով։ Հաղթական դարձավ 4-րդ րոպեին Ուսման Դեմբելեի գոլը։

Հանդիպման հերոսը նաև «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնառուման էր, որը 5 սեյվ կատարեց։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023