Կարապետյան. «Վնասվածքից հետո դժվարություններ շատ-շատ են եղել»

Կարապետյան. «Վնասվածքից հետո դժվարություններ շատ-շատ են եղել»

23/04/2025 - 15:08

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում 109 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Գարիկ Կարապետյանը նշել է.

«Վնասվածքից հետո դժվարություններ շատ-շատ են եղել։ Մարզվելու համար շատ քիչ ժամանակ եմ ունեցել։ Ընդամենը երկու հավաքի եմ մասնակցել։ Քրտանջան մարզումների շնորհիվ հասել եմ գերազանց վիճակիս ու կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան։

Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ էին, քանի որ նախորդ 2-3 առաջնություններում պետք է մեդալով վերադառնայի, բայց ինչ-որ բան խանգարում էր։ Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք Մրցակցությունը շատ թեժ էր. հույզերով լի առաջնություն ստացվեց»,- նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 21-ամյա Կարապետյանը չեմպիոն դարձել է երկամարտի 411 կգ (185+226) արդյունքով։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճել է նաև պոկում ու հրում վարժություններում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023