«Լիդսը» ջախջախիչ հաղթանակ է տարել` նվաճելով Պրեմիեր լիգայի ուղեգիր 🎥
Անգլիայի Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Լիդսը» սեփական դաշտում 6:0 գաշվով ջախջախել է «Սթոք Սիթիին»։
Դանիել Ֆարկեի գլխավորած թիմից պոկեր է գրանցել Յոել Պիրուն։ Հոլանդացի հարձակվողը Չեմպիոնշիփում խփած գոլերի քանակը հասցրել է 19-ի ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Յորքշիրյան թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Խունիոր Ֆիրպոն ու Վիլֆրիդ Նյոնտոն։
«Լիդսը» վաստակել է 94 միավոր, գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակն ու առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Ակումբը երկու տարվա դադարից հետո է վերադարձել Անգլիայի բարձրագույն դիվիզիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից