«Վալենսիան» հաղթել է նաև «Սևիլիային»` կրկին բարելավելով մրցաշարային դիրքը 🎥

«Վալենսիան» հաղթել է նաև «Սևիլիային»` կրկին բարելավելով մրցաշարային դիրքը 🎥

12/04/2025 - 10:57

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» ստադիոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։

Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «չղջիկները» հաղթեցին 1:0 հաշվով։

Կառլոս Կորբերանի գլխավորած թիմի հաղթական գոլը 45+4-րդ րոպեին խփեց Խավի Գեռան։

Տանտերերի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց և կատարեց 5 սեյվ։

«Վալենսիան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 37 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։ «Սևիլիան» մնաց 36 միավորով և նահանջեց 13-րդ տեղ։

Վալենսիական ակումբը նախորդ երկու տուրում հաղթել է նաև Մադրիդի «Ռեալին» (2:1) ու «Մալյորկային» (1:0)։

Նշենք, որ 15-րդ տուրից հետո վերջին` 20-րդ տեղում էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023