«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Փյունիկին»` դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր 🎥
Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Փյունիկի» դեմ։
«Արարատ-Արմենիան» տպավորիչ հանդիպում անցկացրեց և 4:0 հաշվով ջախջախեց մրցակցին։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Մարիուս Նուբիսին, մեկ անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Տենտոն Յենեն, իսկ «Փյունիկի» պաշտպան Անտոն Բռատկովն ինքնագոլի հեղինակ դարձավ։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» պատմության մեջ երկրորդ անգամ է նվաճում Հայաստանի Սուպերգավաթի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից