Անհավանական «Արսենալ»! «Զինագործները» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեցին ՊՍՎ-ին 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ի դեմ։
«Զինագործները», պարզապես, անհավանական հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 7:1 հաշվով։
Լոնդոնյան ակումբից դուբլ ձևակերպեց թիմի ավագ Մարտին Էդեգորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յուրիեն Թիմբերը, Էթան Նվաներին, Միկել Մերինոն, Լեանդրո Տրոսարդը և Ռիկարդո Կալաֆյորին։
ՊՍՎ-ի հեղինակության գոլը խփեց Նոա Լանգը։
Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Էմիրեյթս» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից