ՉԼ.Դրամա Մյունխենում. «Բավարիան» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Սելթիկի» արգելքը 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Սելթիկի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան խաղում «ռեկորդ մայսթերը» Գլազգոյում հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղը բավական անսպասելի ընթացք ունեցավ, քանի որ 63-րդ րոպեին Շտոլանդիայի չեմպիոնը Մաթիաս Կյունի ջանքերով բացեց հաշիվը։
25-ամյա ֆուտբոլիստը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Նա «Բավարիայի» համակարգում եղել է 2020-22 թթ.։ Կյունն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 38 խաղում 18 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։
Բաց թողած գոլը սթափեցրեց գերմանական գրանդին, որը մեծացրեց ճնշումը, սակայն երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը։
Թվում էր, թե դիմակայությունը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 90+4-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսն, ի վերջո, հավասարեցրեց հաշվն ու «Բավարիային» դուրս բերեց 1/8 եզրափակիչ։
Այսպիսով, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, որտեղ կմրցի Լևերկուզենի «Բայերի» կամ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից