«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտիային»` կտրուկ մոտենալով «Նապոլիին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
Միլանյան գրանդը կարողացավ 2:1 հաշվով պարտության մատնել Ֆլորենցիայից ժամանած հյուրերին։
«Ներաձուրիից» աչքի ընկավ Մարկո Արմաուտովիչը, իսկ մրցակցի պաշտպան Մարին Պոնգրաչիչը գրավեց սեփական դարպասը, հյուրերի գոլը խփեց Ռոլանդո Մանդրագորան։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Ինտերը» վաստակեց 54 միավոր և այժմ ընդամենը 1 միավորով է զիջում առաջնության առաջատար «Նապոլիին»։ «Ֆիորենտինան» ունի 42 միավոր և 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից