Գվարդիոլան չի բացառել, որ ռուսերեն կամ ուզբեկերեն կսովորի 🎥

Գվարդիոլան չի բացառել, որ ռուսերեն կամ ուզբեկերեն կսովորի 🎥

26/01/2025 - 11:51

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի նորեկ, ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի` անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում (3:1) թույլ տված արդյունավետ սխալի մասին։

«Խուսանովն անգլերեն չի խոսում, և ես նրա հետ դեռ չեմ կարողացել շփվել։ Նա կկարգավորի իրավիճակը։ Նա միայն մեկ-երկու մարզում է անցկացրել։ Չէի ցանկանում ռիսկի դիմել ու վնասվածքից հետո դաշտ դուրս բերել Ձոն Սթոունզին, քանի որ առջևում նաև Չեմպիոնների լիգայի հանդիպում ունենք։

Ես չէի ցանկանում Խուսանովին փոխարինել 5-րդ րոպեին, բայց, միգուցե, պետք է ռուսերեն կամ ուզբեկերեն սովորեմ` նրա հետ շփվելու համար»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 20-ամյա Խուսանովն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ֆրանսիական «Լանսից» 40 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Ուզբեկ ֆուտբոլիստը «Չելսիի» դեմ նորամուտն էր նշում անգլիական գրանդի կազմում և արդեն 3-րդ րոպեին կոպտիտ սխալ է թույլ տվել, ինչից հետո մրցակցի վինգեր Նոնի Մադուեկեն բացել է հաշիվը։ 5-րդ րոպեին էլ Խուսանովը դեղին քարտ է ստացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023