Խաբիբ Նուրմագոմեդովը` Արման Ծառուկյանի վնասվածքի մասին 🎥

Խաբիբ Նուրմագոմեդովը` Արման Ծառուկյանի վնասվածքի մասին 🎥

19/01/2025 - 00:45

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, լեգենդար մարտիկ Խաբիբ Նուրբագոմեդովը խոսել Արման Ծառուկյանի վնասվածքի մասին։

«Ճիշտն ասած` կատարվածի մասին իմացա գիշերը` քնելուց առաջ։ Նման դեպք կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Միանշանակ, կհիշեք, երբ 2017 թ. մարտին ինձ հետ նույնպես նման դեպք տեղի ունեցավ, հայտնվեցի հիվանդանոցում, վիրահատվեցի, վերադարձա ու UFC-ին ասացի` քանի որ դա իմ սխալն էր, պետք է մենամարտեմ լավագույն հավակնորդի հետ ու պայքարեմ չեմպիոնության համար։

Արմանին ամենայն բարիք եմ մաղթում։ Նա երիտասարդ է և պետք է հաղթահարի իրավիճակն ու վերադառնա։ Այժմ մենք այլ գլխավոր իրադարձություն ունենք։ Կարծում եմ` Մոյկանոն շատ փորձառու է։ Նա արդեն 10-11 տարի մենամարտում է UFC-ում և չորս անընդմեջ հաղթանակ ունի, ուժերի ծաղկման շրջանում է։ Լավ մենամարտ է սպասվում, իհարկե ոչ այնքան, որքան Ծառուկյան – Մախաչը, բայց մրցունակ պայքար է լինելու։ Մենք չենք պատրատսվում թերագնահատել Մոյկանոյին»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Հայ մարտիկը պետք է քաշ գցեր ու չգերազանցեր սահմանված 78 կիլոգրամի շեմը և ստիպված է եղել նաև քնելու փոխարեն տքնաջան մարզվել, ինչի հետևանքով նրա օրգանիզմը չի հասցրել վերականգնվել ու հանգստանալ։ 28-ամյա մարզիկը վնասվածքն ստացել է պարանով ցատկելու ժամանակ։

Ծառուկյան – Մախաչև մենամարտը պետք է կայանար հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում Լոս Անջելեսում։ Ծառուկյանի փոխարեն Մախաչևի դեմ մենամարտելու է բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023