Նոան ցավալի պարտություն կրեց ԱՊՕԵԼ-ից 🎥
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ։
Ցավոք, հայկական ակումբը խաղավերջում բաց թողած երկու գոլի պատճառով պարտվեց 1:3 հաշվով։ Նախքան 89-րդ րոպեն լուսատախտակին հավասար հաշիվ էր` 1:1։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց մրցակցի պաշտպան Իսամ Չեբակը, որին «Նոան» պատասխանեց Մաթեուս Այասի դիպուկ հարվածով։
Երկրորդ խաղակեսում Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» ուներ խաղային ու տարածքային առավելություն, նույնիսկ 83-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն Վիրջիլ Պինսոնի գոլը չեղարկվեց ձեռքով խաղի պատճառով։
Չեղարկված գոլից հետո Հայաստանի փոխչեմպիոնը չկարողացավ կասեցնել մրցակցի երկու գրոհ, ինչից հետո 89-րդ րոպեին Գեորգի Կոստադինովն առաջ մղեց ԱՊՕԵԼ-ին, իսկ Դևիդ Աբագնան 90+3-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։
«Նոան» մնաց 4 միավորով և 29-րդ տեղում է, ԱՊՕԵԼ-ը միավորների քանակը հասցրեց 10-ի ու բարձրացավ 9-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊՕԵԼ, Կոնֆերենցիաների լիգա, Մաթեուս Այաս, Նոա, Ռուի Մոտա, Վիրջիլ Պինսոն