Այսօր կկայանա Լատվիա – Հայաստան հանդիպումը
Այսօր` նոյեմբերի 17-ին, Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում կմրցի Լատվիայի դեմ։
5 խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր և խմբում երրորդ տեղում է։ Լատվիան նույնպես ունի 4 միավոր ու եզրափակում է խումբը` չորրորդն է։ Խմբի առաջատարը 13 միավորով Հյուսիսային Մակեդոնիան է, որն արդեն ապահովել է առաջին տեղը։ Ֆարերյան կղզիները 6 միավորով երկրորդն է։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթելու դեպքում շանսեր կպահպանի մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու և պայքարելու B դիվիզիոն դուրս գալու համար։
Ոչ-ոքիի դեպքում Հայաստանի հավաքականը կպահպանի տեղը C դիվիզիոնում, պարտության դեպքում` դուրս կմնա այս դիվիզիոնից։
Լատվիա – Հայաստան հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 18:00-ին, կայանալու է Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Լատվիայի հավաքական, Հայաստանի-հավաքական