Ֆիորենտինան ֆանտաստիկ խաղով քարը քարի վրա չթողեց Ռոմային 🎥

Ֆիորենտինան ֆանտաստիկ խաղով քարը քարի վրա չթողեց Ռոմային 🎥

28/10/2024 - 01:41

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։

Կարելի է ասել` բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «մանուշակները» «գայլերին» ջախջախեցին 5:1 հաշվով։

Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Մոյզե Կենը, մեկական գոլ խփեցին Լուկաս Բելտրանն ու Էդուարդո Բովեն, Մաթս Հումելսն էլ գրավեց սեփական դարպասը, իսկ «Ռոմայից» աչքի ընկավ Մանու Կոնեն։

Այսպիսով, «Ֆիորենտինան» վաստակեց 16 միավոր և 4-րդ տեղում է, հռոմեական ակումբը 10 միավորով միայն 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023