Զիդանի ավագ որդին ավարտել է կարիերան
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի ավագ որդին` Էնցո Զիդանը, 29 տարեկանու ավարտել է կարիերան, հայտնում է Diaro As-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս տարվա հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա, չկարողանալով պայմանագիր կնքել որևէ ակումբի հետ, որոշել է ավարտել կարիերան։
Էցնո Զիդանը Մադրիդի «Ռեալի» սան է, որի համակարգում եղեկ է 2004-2017 թթ.։ Կիսապաշտպանն «արքայական» ակումբի հիմնական թիմում մեկ խաղում խփել է մեկ գոլ, իսկ «Կաստիլիայում» (Խմբ.` «Ռեալի» երիտասարդական թիմը) դաշտ է դուրս եկել 78 անգամ, դարձել 7 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։
Զիդանը «Ռեալից» հեռանալուց հետո հանդես է եկել իսպանական «Ալավեսում», «Ռայո Մախադաոնդայում», «Ֆուենլաբրադայում», «Ալմերիայում» շվեյցարական «Լոզանում», ֆրանսիական «Ռոդեզում» և պորտուգալական «Ավեշում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Էնցո Զիդան, Ռեալ Մադրիդ