Մաթս Հումելսը կարիերան կշարունակի Իտալիայում
Գերմանացի անվանի պաշտպան Մաթս Հումելսն ազատ գործակալի կարգավիճակում կարիերան շարունակելու է «Ռոմայում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ հռոմեական ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Հումելսի աշխատավարձը նոր ակումբում լինելու է 2 մլն եվրո։
Պաշտպանն արդեն մեկնում է Իտալիա և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Հիշեցնենք, որ Մաթս Հումելսն այս տարվա հուլիսին է հեռացել Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2008-2016 և 2019-2024 թթ.` 508 խաղում դառնալով 38 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մաթս Հումելս, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո