Անվանի ակումբը հետաքրքրված է Չանչարևիչի ծառայություններով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարող է կարիերան շարունակել Հունաստանում։
Ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ 34-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Պիրեյի «Օլիմպիակոսը»։
Ըստ աղբյուրի` «Օլիմպիակոսի» սկաուտներն ԱԵԿ-ի դեմ հանդիպումից հետո կապվել են «Նոայի» ղեկավարների հետ։ Հայաստանի փոխչեմպոնի ներկայացուցիչները պատասխանել են, որ հարցը կքննարկեն, երբ ակումբը նվաճի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Չանչարևիչը 2024 թ. հունվարից հանդես է գալիս «Նոայում», որի կազմում 22 խաղում դարպասը պահել է անառիկ։ Այժմ նա ակումբի հետ մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլին։ «Նոան» դիմակայության առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին»։
«Օլիմպիակոսը» Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողն է։ Անվանի ակումբը հանդես է գալու Եվրոպա լիգայի հիմանական փուլում։ Խոսե Լուիս Մենդիլինարի գլխավորած թիմը Հունաստանի Սուպերլիգայի նախորդ մրցաշրջանում 74 միավորով գրավել է երրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խոսե Լուիս Մենդիլիբար, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հունաստանի Սուպերլիգա, Նոա, տրանսֆերներ, Օգնեն Չանչարևիչ, Օլիմպիակոս