Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը մեկնարկել է երկու ոչ-ոքիով 🎥
Օգոստոսի 15-ին մեկնարկել է Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը։
Մեկնարկային երկու խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Նախ առաջնությունը բացեցին Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Խետաֆեն»։
Նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց բասկյան ակումբի կիսապաշտպան Օյան Սանսեթը, իսկ «Խետաֆեից» աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Քրիստանտուս Ուչեն. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Նույն հաշվով ավարտեցին հանդիպումը նաև «Բետիսն» ու «Ժիրոնան»։
Անդալուզյան «Բետիսին» 6-րդ րոպեին առաջ մղեց Մարկ Բարտրան, իսկ Միչելի գլխավորած «Ժիրոնային» պարտությունից փրկեց թիմի նորեկ Գաբրիել Միսեհուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Ատլետիկ Բիլբաո, Բետիս, Գաբրիել Միսեհու, Ժիրոնա, Լա-լիգա, Խետաֆե, Մարկ Բարտրա, Միչել, Քրիստանտուս Ուչեն, Օյան Սանսեթ