Հոլանդի հիասքանչ բենեֆիսը. Ման. Սիթին գոլառատ խաղում հաղթեց Չելսիին 🎥
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» միջմրցաշրջանային հատվածում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և ԱՄՆ-ի Կոլամբուս քաղաքում մրցեց Լոնդոնի «Չելսիի» դեմ։
Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում. «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Օսկար Բոբը։
«Ազնվականներից» աչքի ընկան Ռահիմ Սթերլինգն ու Նոնի Մադուեկեն։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին և Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Յունյաթեդի» դեմ։
«Չելսին» օգոստոսի 7-ին հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, ընկերական-հանդիպումներ, Մանչեսթեր-Սիթի, Նոնի Մադուեկե, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Օսկար Բոբ