Յամալի ու Վիլիամսի «չինգաչունգը»` ջրի տարայի համար 🎥
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ։
Հանդիպման ավարտից հետո զավեշտալի դեպք է գրանցվել «ֆուրիա ռոխայի» վինգերներ Լամին Յամալի ու Նիկո Վիլիամսի միջև։
Երկու ֆուտբոլիստները չեն կիսել ջրի տարան և միայն հանրահայտ «չինգաչունգ» խաղի միջոցով են պարզել, թե ով պետք է առաջինն օգտվի դրանից։ Արդյունքում, հաղթել է Վիլիամսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Նիկո Վիլիամս, Վրաստանի հավաքական