Շվեյցարիայի ֆուտբոլիստները ռեկորդային քանակի փոխանցում են կատարել գոլից առաջ🎥
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին` դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Շվեյցարացիների կազմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։
Opta-ն գրում է, որ այդ գոլին նախորդ է 31 փոխանցում, ինչը Եվրոպայի առաջնություններում ռեկորդային ցուցանիշ է։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-2016-ի ժամանակ, երբ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Աքսել Վիթսելի գոլից առաջ եղել էր 28 փոխանցում։
Հավելենք, որ Շվեյցարիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցելու է Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աքսել Վիտցել, Բելգիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր