Եվրո-2024. Իսպանիան հաղթեց նաև Ալբանիային 🎥

Եվրո-2024. Իսպանիան հաղթեց նաև Ալբանիային 🎥

25/06/2024 - 01:35

Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ալբանիայի դեմ։

Արդեն 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած «ֆուրիա ռոխան» հաղթեց նաև այս խաղում. գրանցվեց 1:0 հաշիվը։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Դանի Օլմոն։

Երրորդ տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Խորվաթիա 1:1 Իտալիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա – 9 միավոր
  2. Իտալիա – 4
  3. Խորվաթիա – 2
  4. Ալբանիա – 1

Այսպիսով, B խմբից Իսպանիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Իտալիան։ Խորվաթիան լքում է հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023