Մոդրիչը շրջանցել է Բուֆոնի ցուցանիշը
Եվրո-2024-ի B խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը մրցեց Ալբանիայի թիմի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Խորվաթների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Լուկա Մոդրիչը։
Gracenote-ն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը հավաքականում անցկացրել է 177-րդ հանդիպումը։ Հավաքականներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշով Մոդրիչը բարձրացել է երրորդ տեղ` շրջանցելով Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային (176 խաղ)։
Այդ ցուցանիշով Մոդրիչը զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (Պորտուգալիա, 208) և Սերխիո Ռամոս (Իսպանիա, 180)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Լուկա Մոդրիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Ջանլուիջի-Բուֆոն, Սերխիո-Ռամոս