Եվրո-2024. Գերմանիայի հիասքանչ մեկնարկը. Բունդեսմանշաֆթը ջախջախեց Շոտլանդիային 🎥
Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում A խմբի առաջին տուրում մրցեց Շոտլանդիայի թիմի դեմ։
«Բունդեսմանշաֆթը» պարզապես փայլուն հանդիպում անցկացեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմից մեկական գոլ խփեցին Ֆլորիան Վիրցը, Ջամալ Մուսիալան, Կայ Հավերցը, Նիկլաս Ֆյուլկրուգն ու Էմրե Ջանը։
Շոտլանդացիների գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդգերի անվան դիմաց։
Գերմանիան վաստակեց 3 միավոր և գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը։
Այս խմբում առաջին տուրում կկյանա ևս մեկ հանդիպում. Հունգարիան հունիսի 15-ին կմրցի Շվեյցարիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Շոտլանդիայի հավաքական, Ջամալ Մուսիալա, Ֆլորիան Վիրց