Լիդսը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիդսը» սեփական մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։
Պատասխան խաղի արդեն առաջին կեսում տանտերերը վճռեցին հանդիպման ելքը և երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ 45 րոպեների ընթացքում յորքշիրյան ակումբն առավելությանն ավելացրեց ևս մեկ գոլով` հաղթելով 4:0 հաշվով։
Դանիել Ֆարկեի թիմի գոլերը խփեցին Իլիան Գրուևը, Յոել Պիրուն, Ժորժինիո Ռատերն ու Քրիսենսիո Սամերվիլը։
Այսպիսով, «Լիդսը» դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մայիսի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է «Սաութհեմփթոն» – «Վեսթ Բրոմվիչ» զույգի հաղթողի դեմ։ Այդ դիմակայության առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի հաղթողը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա անգլիական Պրեմիեր լիգայում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ուղեգիր արդեն նվաճել են Չեմպիոնշիփի հաղթող «Լեսթերը» և երկրորդ տեղը զբաղեցրած «Իպսվիչ Թաունը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դանիել Ֆարկե, Իլիան Գրուև, Լիդս, Յոել Պիրու, Նորվիչ, Չեմպիոնշիփ, Ջորջինո Ռատեր, Սաութհեմփթոն, Վեսթ Բրոմվիչ, Քրիսենսիո Սամերվիլ