Տիագո Սիլվան շուտով նոր ակումբ կունենա
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից և կվերադառնա հայրենիք։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Ֆլումինենսե», որի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։
Այժմ կողմերը քննարկում են գործարքի վերջին մանրամասները։ Բրազիլական ակումբը վստահ է, որ 10-15 օրից Սիլվան կստորագրի պայմանագիրը։
Ավելի վաղ վետերան ֆուտբոլիստը հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Չելսիից»։ Սիլվան «ազնվականների» կազմում հանդես է գալիս 2020 թ. օգոստոսից` 152 խաղում դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Սիլվան 2007-09 թթ. արդեն խաղացել է «Ֆլումինենսեում», որի կազմում անցկացրել է 97 հանդիպում, խփել 9 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Չելսի, Տիագո Սիլվա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլումինենսե