Տիգրան Բարսեղյանի փայլուն անցումն ու ասիստը Սպարտակ Տրնավայի դեմ խաղում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 22-րդ տուրում «Սլովան Բրատիսլավան» 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակ Տրնավային»։
Մայրաքաղաքային ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով 16-րդ րոպեին փայլում անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Վլադիմիր Վայսին։
Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում խփել է 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Հայ ֆուտբոլիստը «Պոդբրեզովայի» պաշտպան Պետեր Կովալչիկի հետ առաջնության լավագույն ասիստենտն է։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակեց 57 միավոր և գլխավորում է Nike Liga-ի մրցաշարային աղյուսակը։
«Սպարտակը», 39 միավորվ, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Հայաստանի-հավաքական, Սլովակիայի առաջնություն, Սլովան-Բրատիսլավա, Սպարտակ Տռնավա, Տիգրան-Բարսեղյան