Դրամա «Սիթի Գրաունդում». Լիվերպուլը 90+9-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» «Սիթի Գրանդ» մարզդաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբը 90+9-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեց։
Յուրգեն Կլոպի թիմից հերոսացավ Դարվին Նունյեսը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 63 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ֆորեսթը», 24 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դարվին Նունյես, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Նոթինգհեմ Ֆորեսթ