Բարսելոնան ձմռանը երկու խոշոր առաջարկ է մերժել
«Բարսելոնան» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վերաբերյալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու խոշոր առաջարկ է մերժել։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բավարիան» ձմեռային պատուհանի ժամանակ փորձել է համաձայնության հասնել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, սակայն կատալոնական ակումբը նույնիսկ չի դիտարկել նրա այն վաճառելու տարբերակը։
Մյունխենյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի գործակալների միջոցով «բլաուգրանային» առաջարկել է նախ 70+20, ապա 80+10 մլն եվրո։ Երկու առաջարկն էլ «Բարսելոնայի» ղեկավարները մերժել են։
«Ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, նույնիսկ, զանգահարել է Արաուխոյին` փորձելով համոզել նրան տեղափոխվել «Բավարիա»։
Չնայած ֆինանսական խնդիրներին` կատալոնական ակումբը չի ցանկանում վաժառել Արաուխոյին։
«Կապտանռնագույնները» պաշտպանին համարում են թիմի ամենաառանցքային ու անձեռնմխելի ֆուտբոլիստներից մեկը։ Նրան ակումբում գնահատում են ոչ միայն ֆուտբոլային որակների, այլև հաղթողի հոգեբանության համար։
2023/24 մրցաշրջանում ուրուգվայցին բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս ՏՈւխել, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ