Պաշտոնական. Նապոլիում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Մացարիին փոխարինել է Ֆրանչեսկո Կալցոնան, ով համատեղելու է նաև Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
55-ամյա մասնագետը «Նապոլիի» հետ պայմանագիրը կնքել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Կալցոնան «Նապոլիում» աշխատելու հարուստ փորձ ունի։ Նա 2015-18 թթ. եղել է Մաուրիցիո Սարիի, իսկ 2021-22 թթ.` Լուչանիո Սպալետիի օգնականը։
Իտալացի մասնագետը 2022 թ. հուլիսից զբաղեցնում է Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչ վերաբերում է Վալտեր Մացարիին, 62-ամյա մասնագետը «աձուրիների» գլխավոր մարզիր էր նշանակվել 2023 թ. նոյեմբերի 14-ին։ Ակումբը Մացարիի գլխավորությամբ անցկացրել է 17 հանդիպում, տարել 6 հաղթանակ, կրել 8 պարտություն, 3 անգամ գրանցել ոչ-ոքի։
«Նապոլին» Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 24 խաղում վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է միայն 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, Վալտեր Մացարի, Ֆրանչեսկո Կալցոնա