Թրիլլեր Լևերկուզենում. Բայերը 90+րդ րոպեին հաղթանակ կորզեց Շտուտգարտի դեմ խաղում 🎥
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «դեղագործների» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմը հանդիպման ընթացքում նախ պարտվում էր 0:1, ապա 1:2, սակայն, ի վերջո, հաղթեց 3:2 հաշվով։
Լևերկուզենը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Անդրիխի, Ամին Ադլիի և Ջոնաթան Տահի խփած գոլերը։
Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90-րդ րոպեին։
«Բայերի» կազմից երկու գոլային փոխանցում կատարեց Ֆլորիան Վիրցը։
20-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
«Շտուտգարտի» կազմից էլ աչքի ընկան Վալդեմար Անտոնն ու Քրիստիան Ֆյուրիխը։
Այսպիսով, «Բայերը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Երկրորդ Բուդնեսլիգան ներկայացնող «Հերտան» ու «Կայզերսլաութերնը»։
1/4 եզրափակիչ վերջին դիմակայությունում միմյանց դեմ կմրցեն Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբյրուքենը» և «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։
Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին` Երևանի ժամանակով 23:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Ամին Ադլի, Բայեր Լևերկուզեն, Գերմանիայի գավաթ, Խաբի Ալոնսո, Շտուտգարտ, Ջոնաթան Տահ, Ռոբերտ Անդրիխ, Քրիստիան Ֆյուրիխ, Ֆլորիան Վիրց