ՌՊԼ-ը ներկայացնող ակումբը Հարությունյանի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Փյունիկի հետ
«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովահաննես Հարությունյանը, ամենայն հանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։
Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են համաձայնության, որի դիմաց «Սոչին» «Փյունիկին» վճարելու է 160 հազար եվրո։
24-ամյա ֆոտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ արդեն հաջորդ հանգստյան օրերին Հարությունյանը կմիանա նոր ակումբին։
Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Փյունիկի» կազմում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Իվան Կարպով, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հովհաննես Հարությունյան, ՌՊԼ, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ