Մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարիո Զագալոն
92 տարեկան հասակում մահացել է հաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարիո Զագալոն։
Մարիո Զագալոն առաջինն էր, ով աշխարհի չեմպիոն է դարձել ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ գլխավոր մարզիչ։
Զագալոն, որպես ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձել է 1958 և 1962 թթ., որպես գլխավոր մարզիչ` 1970 թ., իսկ որպես մարզչի օգնական` 1994 թվականին։
Հետագայում այդ ցուցանիշը կրինել են նաև Ֆրանց Բեկենբաուերն ու Դիդիե Դեշամը։
Զագալոն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «Ֆլամենգոյի» (1951-58 թթ.) և «Բոտաֆոգոյի» (1958-66 թթ.)։
Զագալոն մարզել է Բրազիլիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի հավաքականները։
Ակումբային մակարդակում Զագալոն մարզել է «Բոտաֆոգոն», «Ֆլումինենսեն», «Ֆլամենգոն», «Ալ Հիլալը», «Վասկո դա Գաման» և այլ ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Մարիո Զագալո