Վան Բոմել. «Հիասքանչ երեկո էր. մարզադաշտը պայթեց»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անտվերպենը» 3:2 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։
Բելգիական ակումբը 90+1-րդ րոպեին գնդակ բաց թողեց, ինչից հետո հաշիվը դարձաց 2:2, սակայն 90+2-րդ րոպեին տանտերերը կարողացան գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ կորզել։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Անտվերպենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը։
«Հիասքանչ երեկո էր։ Հանդիպումը շատ լավ սկսեցինք ու ֆանտաստիկ գոլ խփեցինք։ Նման խաղերում վճռորոշ են դառնում փոքր մանրուքները։
2:2 հաշվի ժամանակ մտածեցի, որ պատմությունը կրկնվում է։ «Շախտյորի» և «Պորտուի» դեմ խաղերում մենք լավ խաղացինք, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեցինք վերահսկողությունը` պարտվելով երկու հանդիպումներում էլ։
Այդուհանդերձ, հաջորդ րոպեին մենք գոլ խփեցինք։ Դա հիասքանչ էր. մարզադաշտը պայթեց»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ «Անտվերպենը» Չեմպիոնների լիգային մասնակցում էր պատմության մեջ առաջին անգամ` մրցաշարի շրջանակում տոնելով անդրանիկ հաղթանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Բարսելոնա, Մարկ վան Բոմել, Չեմպիոնների-լիգա