Աշխարհի լավագույն մարզադաշտերն` ըստ FourFourTwo-ի
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն մարզադաշտերը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- «Սանտիագո Բերնաբեու» («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)
- «Մարականա» («Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Վասկո դա Գամա», Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)
- «Սիգնալ Իդունա Պարկ» («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)
- «Բոմբոներա» («Բոկա Խունիորս», Բուենոս Այրես, Արգենտինա)
- «Սան Սիրո» («Միլան», «Ինտեր», Իտալիա)
- «Կամպ Նոու» («Բարսելոնա», Իսպանիա)
- «Մոնումենտալ» («Ռիվեր Փլեյթ», Բուենոս Այրես, Արգենտինա)
- «Ացտեկա» («Ամերիկա», «Կրուս Ասուլ», Մեխիկո, Մեքսիկա)
- «Տոտենհեմ Հոթսպուր Սթեդիում» («Տոտենհեմ», Լոնդոն, Անգլիա)
- «Այբրոքս» («Ռեյնջերս», Գլազգո, Շոտլանդիա)
Նշենք, որ պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տվյալ մարզադաշտի գեղագիտական գրավչությունը, տրիբունաներում մթնոլորտը և պատմությունը:
Հավելենք, որ ամբողջ ցանկը բաղկացած է 32 մարզադաշտից, որն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FourFourTwo