Պաշտոնական. Արթուր Սերոբյանը հանդես կգա պորտուգալական ակումբի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունն, ակումբի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա պորտուգալական Պրեմեյրան ներկայացնող «Կազա Պիա» ակումբի կազմում։
Նշենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը ներկայացնող ակումբը Պրեմեյրայի նոր մեկնարկած 2023/24 մրցաշրջանում անցկացրած 3 խաղում վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» սան է, որի կազմում դաշտ է դուրս եկել 40 անգամ` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Արթուր Սերոբյան, Կազա Պիա, Պրեմեյրա, տրանսֆերներ