ՉԼ. Բրագան կրկին հաղթեց Պանատինայկոսին` 10 տարի անց նվաճելով խմբային փուլի ուղեգիր🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Բրագան» Աթենքի Սպիրոս Լուիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Պանատինայկոսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բրագան» հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում նույնպես համառ և ծանր պայքար ծավալվեց, որի ընթացքում երկու ակումբներն էլ բազում գոլային պահեր վատնեցին։
Ամեն դեպքում, «Բրագայի» ֆուտբոլիստները կարողացան մեկ անգամ գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհն ու 1:0 հաշվով հաղթանակ կորզել։
Արթուր Ժորժեի թիմին հաղթանակ պարգևեց 83-րդ րոպեին Բրումայի խփած միակ գոլը։
Այսպիսով, պորտուգալական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով` 10 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
«Պանատինայկոսը» հանդես կգա Եվրոպա լիգայի խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր ժորժե, Բրագա, Բրումա, Չեմպիոնների-լիգա, Պանատինայկոս