ՄՅՈՒ-ի նախկին բժիշկն անգլիացի մրցավարների համար հատուկ սննդակարգ է մշակել

ՄՅՈՒ-ի նախկին բժիշկն անգլիացի մրցավարների համար հատուկ սննդակարգ է մշակել

23/08/2023 - 14:53

Daily Mail-ը հայտնում է, որ Professional Game Match Officials Limited (PGMOL) կազմակերպությունը, որը պատասխանատու է Անգլիայում ֆուտբոլային հանդիպումների մրցավարության համար, աշխատանքի է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին բժիշկ Սթիվ ՄաքՆելիին` մրցավարներին սնվելու վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար։

ՄաքՆելին հատուկ սննդակարգ է մշակել հանդիպումների օրերի համար։ Այժմ մրցավարների համար հանդիպումների օրերին ընդունելի սնունդը լինելու է բրնձով թխվածքը, ընկույզի կարագը և ձկան կոտլետները։

Բացի դրանից, հանդիպումների օրերին մրցավարներին արգելվել է ընդունել յուղոտ սնունդ և սենդվիչ։

PGMOL-ը նաև մրցավարներին խորհուրդ է տալիս ընդունել հիմնականում դյուրամարս սնունդ։

Որպես տաք կերակուր`մրցավարներին խորհուրդ է տրվում ընդունել սպիտակուցներով հարուստ սնունդ`հավի կամ տավարի միս, ձուկ՝ բանջարեղենով և որևէ աղցանով:

Թույլատրված են նաև քաղցր կարտոֆիլը, տապակած ֆրին, ինչպես նաև հավի փաթաթան, կարին և պաստան։ ՄաքՆելին սուշին նույնպես ներառել է ցանկալի ուտեսնտների շարքում։

Մրգերից խորհուրդ է տրվում օգտագործել մանգո, կիվի և սեխ։

Հատկանշական է, որ ՄաքՆելին այս սննդակարգը բաժանել է երկու փուլի` նախախաղային և հետխաղյա։

Ավելացնենք, որ Սթիվ ՄաքՆելին 16 տարի աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում, որտեղից հեռացել է 2022 թ. դեկտեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023