ԵԼ. ձևավորվեցին որակավորման երրորդ փուլի զույգերը
Օգոստոսի 1-2-ին կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով «Աստանան» (Ղազախստան) «Քարաբախը» (Ադրբեջան), ԲԱՏԷ-ն (Բելառուս), «Զրինսկին» (Բոսնիա և Հերցեգովինա), «Շերիֆը» (Մոլդովա), «Լյուդոգորեցը» (Բուլղարիա), «Ժալգիրիսը» (Լատվիա), «Բրեյդաբլիկը» (Իսլանդիա), «Հեկենը» (Շվեդիա), ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Գենկը» (Բելգիա) և «Դնեպր-1»-ը (Ուկրաինա) պարտվեցին իրենց մրցակիցներին և պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։
Պայքարն այդ փուլից սկսելու են նաև «Օլիմպիակոսը» (Հունաստան) և «Սպարտա Պրահան» (Չեխիա)։
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում կկայանան հետևյալ դիմակայությունները.
«Ժալգիրիս» – «Հեկեն»
«Քարաբախ» – ՀԻԿ
«Զրինսկի» – «Բրեյդաբլիկ»
«Շերիֆ» – ԲԱՏԷ
«Աստանա» – «Լյուդոգորեց»
«Օլիմպիակոս» – «Գենկ»
«Սլավիա Պրահա» – «Դնեպր-1»
Հավելենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերն` օգոստոսի 17-ին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Չեմպիոնների-լիգա