ՉԼ. Դինամո Զագրեբը ջախջախեց Աստանային 🎥

ՉԼ. Դինամո Զագրեբը ջախջախեց Աստանային 🎥

26/07/2023 - 11:38

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Դինամո Զագրեբը» «Մաքսիմիր» մարզադաշտում մրցեց ղազախական «Աստանայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «Դինամոն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի կիսապաշտպան Լուկա Իվանուշեչը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ, մեկ գոլ էլ խփեց Բրունո Պետկովիչը։

Նշենք, որ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, իսկ Վարազդատ Հարոյանը բացակայում էր ղազախական ակումբի հայտացուցակից։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023