Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Թրիլեր Լևերկուզենում. Բայերը 90+7-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռոմայից` դուրս գալով ԵԼ եզրափակիչ 🎥

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Ռոմայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բայերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղն անցավ շատ ավելի հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլերային ավարտ. «Բայերը» պարտությունից խուսափեց 90+7-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Ռոման» Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրացրած երկու 11-մետրանոց հարցածի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 82-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գրավեց սեփական դարպասը, իսկ 90+7-րդ րոպեին լևերկուզենյան ակումբին պարտությունից փրկեց Յոսիպ Ստանիշիչը։

Խաբի Ալոնսոյի թիմն անպարտելիության անհավանական շարքը հասցրեց 49 հանդիպման։ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում դեռ անպարտելի է։

Այսպիսով, «Բայերը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 22-ին կմրցի «Ատալանտայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ատալանտան խոշոր հաշվով հաղթեց Մարսելին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

«Ատալանտան» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բերգայում մրցեց «Մարսելի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում բերգամասկներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Ջան Պիերո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեցին Ադեմոլա Լուքմանի, Մատեո Ռուջերիի ու Էլ Բիլալ Տուրեի խփած գոլերը։

Այսպիսով, «Ատալանտան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում, որտեղ մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Լևերկուզենի «Բայերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։

Մրցանակին հավակնում են Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», 25 գոլ, 5 ասիստ), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», 16 գոլ, 8 ասիստ), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 20 գոլ, 1 ասիստ), Մարտին Էդեգորը («Արսենալ», 8 գոլ, 8 ասիստ), Քոուլ Պալմերը («Չելսի», 21 գոլ, 9 ասիստ), Դեկլան Ռայսը («Արսենալ», 7 գոլ, 8 ասիստ), Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ», 2 գոլ, 2 ասիստ), Օլի Վոթկինսը («Ասթոն Վիլա», 19 գոլ, 12 ասիստ)։

Հաղթողը որոշվելու է երկրպագուների ու փորձագետների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունը կայանալու է մայիսի 13-19-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անչելոտին գերազանցել է Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը

Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») դարձել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպական չեմպիոնների գավաթում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած մարզիչը։

The Athletic-ի լրագրող Ուիլ Ջինսը գրում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Բավարիայի» դեմ խաղը (2:1) Անչելոտիի մարզչական կարիերայում դարձել է 203-րդը։

Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը։ Շոտլանդացի մասնագետն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է 202 հանդիպում (190` Չեմպիոնների լիգայում, 12` Եվրոպական չեմպիոնների գավաթում)։

Այդ ցուցանիշով լավագույն տասնյակում են նաև Արսեն Վենգերը (190), Պեպ Գվարդիոլան (171), Ժոզե Մոուրինիոն (151), Միրչա Լուչեսկուն (115), Դիեգո Սիմեոնեն (105), Յուրգեն Կլոպը (102), Մասիմիլիանո Ալեգրին (100) և Օտմար Հիցֆելդը (97)։

Հավելենք, որ Եվրոպական չեմպիոնների գավաթն անցկացվել է 1955-1992 թթ., ինչից հետո մրցաշարն անվանափոխվել է Չեմպիոնների լիգայի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալը կրկնել է comeback-ների ակումբային ռեկորդը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ և կրկնեց ակումբային ռեկորդը։

Լրագրող Պեդրո Մարտինը գրում է, ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն 12-րդ կամային հաղթանակն է տարել, ինչը 2016/17 մրցաշրջանից հետո «Ռեալի» լավագույն ցուցանիշն է։

2023/24 մրցաշրջանը «Ռեալը» 7 կամային հաղթանակ տարել է Լա լիգայում, 4 հաղթանակ` Չեմպիոնների լիգայում, 1 հաղթանակ էլ` Իսպանիայի Սուպերգավաթում։

2016/17 մրցաշրջանում մադրիդցիները 5 կամային հաղթանակ տարել էին ներքին առաջնությունում, 5 հաղթանակ` Չեմպիոնների լիգայում, 1 հաղթանակ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 1 հաղթանակ` Իսպանիայի Սուպերգավաթում։

Հավելենք, որ «Ռեալը» «Բավարիային» հաղթելու շնորհիվ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կրոս. «Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման (2:1) մասին.

«Եզրափակիչի ճանապարհը փշոտ էր։ 1/8 եզրափակիչում դիմադրություն ցույց տվեց «Լայպցիգը», այնուհետև` «Մանչեսթեր Սիթին», իսկ այժմ` «Բավարիան»։ Բոլոր այս դիմակայություններում համառ պայքար ստացվեց, բայց մենք հաղթեցինք։ Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն։

Ակնհայտ էր, որ «Բավարիայի» դեմ մենք ավելի լավ էինք խաղում»,- մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում «Ռեալը» մինչև 88-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով, սակայն Խոսելուն 89-րդ և 90+1-րդ րոպեներին երկու գոլ խփեց և կամային հաղթանակ պարգևեց «արքայական» ակումբին։

«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Մադրիդում! Ռեալը comeback արեց Բավարիայի դեմ խաղում` դուրս գալով ՉԼ եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Մյունխենի «Բավարիայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղն ավարտվել է 2:2 հաշվով։

Պատասխան հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, համառ և ծանր պայքարում, որն ավարտվեց «Ռեալի»` 2:1 հաշվով հաղթանակով։

Հանդիպման 68-րդ րոպեից «ռեկորդ մայսթերը» հաղթում էր 1:0 հաշվով, սակայն «արքայական» ակումբը կարողացավ բեկել դիմակայության ընթացքը և տպավորիչ comeback արեց։

Կառլո Անչելոտին 81-րդ րոպեին փոխարինման դուրս բերեց Խոսելուին, որը 88-րդ և 90+1-րդ րոպեին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու ապահովեց հանդիպման թրիլերային ավարտը։

Այսպիսով, «Ռեալը» այս խաղում հաղթեց 2:1, իսկ դիմակայությունում` 4:3 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մադրիդյան ակումբը հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ալֆոնսո Դևիսը հիասքանչ «կրակոցով» բացեց հաշիվը Ռեալի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։

Հանդիպման 68-րդ րոպեին մյունխենյան ակումբից հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց Ալֆոնսո Դևիսն ու բացեց հաշիվը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն ու Բավարիան առաջին խաղակեսից հետո չեն պարզում հաղթողին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։

Առաջին խաղակեսում կողմերը գոլեր չեն խփել։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023