Դարպասապահը գոլ խփեց 90+5-րդ րոպեին, բայց անմիջապես դաշտի կենտրոնից գոլ բաց թողեց🎥

Դարպասապահը գոլ խփեց 90+5-րդ րոպեին, բայց անմիջապես դաշտի կենտրոնից գոլ բաց թողեց🎥

02/11/2020 - 16:59

Անհավանական սցենարով հանդիպում է տեղի ունեցել Իսպանիայի տարածաշրջանաիյին առաջին դիվիզիոնի շրջանակում, որը երկրում նշանակությամբ 5-րդ դիվիզիոնն է։

«Պենյիսկոլը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթել է «Վիներոսին»։ Հանդիպման մինչև 90+5-րդ րոպեն «Պենյիսկոլը» հաղթում էր 0։1 հաշվով, սակայն տանտերերը տուգանային հարվածի խաղարկումից հետո կարողացան խփել պատասխան գնդակը։ Ընդ որում, այդ գոլը խփեց «Վիներոսի» դարպասապահը։

Տանտերերի ֆուտբոլիստներն բավակաին բուռն տոնեցին իրենց հաջողությունը կարծես հաջողվել 1 միավոր փրկել այդ խաղում, այն ինչ հանդիպումը դեռևս չէր ավարտվել։ «Վիներոսի» դարպասապահի գոլը չընկճեց «Պենյիսկոլի» ֆուտբոլիստներին, ովքեր խաղը դաշտի կենտրոնից վերսկսելուն պես գրավեցին մրցակցի դարպասը, այն էլ՝ դաշտի կենտրոնից։ Այդ գոլի շնորհիվ հյուրերը հաղթեցին 1։2 հաշվով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023