39-ամյա ֆուտբոլիստը 10 տարի անց վերադարձել է ազգային հավաքական 📸
39-ամյա ֆուտբոլիստը 10 տարի անց վերադարձել է ազգային հավաքական 📸
16/11/2026 - 22:03

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում Ֆինլանդիայի ազգային հավաքականը Հելսինկիի «Բոլտ Արենա» ստադիոնում 7:2 հաշվով ջախջախել է Սան Մարինոյի թիմին։

Ֆիններից հեթ-տրիկ է գրանցել Ադրիան Սվանբակը, Յոել Պոյանպալոն աչքի է ընկել երկու անգամ, իսկ Լեո Վալտան ու Դանիել Հականսը մեկական գոլ են խփել։ Հյուրերից Նիկոլա Նանին դուբլ է ձևակերպել։

Տանտերերից հանդիպմանը մասնակցել է Ռոման Երյոմենկոն` փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։

39-ամյա ֆուտբոլիստը 10 տարի անց վերադարձել է հավաքական։ Հարձակվողական ոճի կիսապաշտպանը նախորդ անգամ ազգային թիմում հանդես էր եկել 2016թ. սեպտեմբերի 5-ին։

Երյոմենկոն Ֆինլանդիայի հավաքականում 74 խաղում խփել է 6 գոլ, կատարել 10 ասիստ։

Վետերան ֆուտբոլիստը 2024թ. մայիսից հանդես է գալիս Ֆինլանդիայի Վեյկուսալիգայի «Գնիստանում»։ Նախկինում նա խաղացել է նաև իտալական «Ուդինեզեում», «Սիենայում», Կիևի «Դինամոյում» (Ուկրաինա), ռուսական «Ռուբինում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում, Մոսկվայի «Սպարտակում», «Ռոստովում» և մի շարք այլ ակումբերում։

Ֆինլանդիայի հավաքականը պայքարն ավարտել է 10 միավորով` առաջին խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։ Յակոբ Ֆրիսի գլխավորած թիմը մրցաշարի հաջորդ խաղարկությունում ևս կխաղա C դիվիզիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026