14 գոլ մեկ խաղում! Չեխական Ֆորտունա լիգայում ֆանտասիկ հաշիվ է գրանցվել 🎥

14 գոլ մեկ խաղում! Չեխական Ֆորտունա լիգայում ֆանտասիկ հաշիվ է գրանցվել 🎥

23/10/2023 - 14:51

Չեխիայի Բարձրագույն դիվիզիոնի` Ֆորտունա լիգայի 12-րդ տուրում «Մլադա Բոլեսլավը» հյուրընկալվելիս մրցեց «Զլինի» դեմ։

Այս խաղում պարզապես անհավանական հաշիվ գրանցվեց. «Մլադա Բոլեսլավը» հաղթեց 9:5 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Զլինը» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն 49-ից 90+5-րդ րոպեների ընթացքում հյուրերը մրցակցի դարպասն ուղարկեցին ութ, իսկ սեփականը բաց թողնեցին միայն երկու գնդակ։

«Մլադա Բոլեսլավի» կազմից միանգամից երեք ֆուտբոլիստ` Վասիլ Կուշեյը, Լամին Յավոն և Դանիել Մարեչեկը դարձան դուբլի հեղինակ, իսկ Մարեկ Մատեյովսկին, Աբդուլա Յուսուֆ Հելալը և Սոլոմոնը Ջոնը խփեցին մեկական գոլ։

«Զլինի» կազմից էլ աչքի ընկան Անտոնին Ֆանտիսը, Յակուբ Յանեցկին, Վուկադին Վուկադինովիչն ու Նեդյելկո Կովինիչը։

Այս հաղթանակից հետո «Մլադան» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Զլինը», 6 միավորով, վերջինն է` 16-րդը։

Նշենք, որ այդ հանդիպումն արդյունավետության ռեկորդ է սահմանել Ֆորտունա լիգայի լիգայի շրջանակում։

Դեռևս երբեք չէր եղել, երբ որևէ խաղում 14 գնդակ գրանցվի։

Նախորդ ամենաարդյունավետ խաղում առավելագույնը գրանցվել էր 10 գոլ։ Ֆորտունա լիգայի շրջանակում անցնող տարիներին երկու նման դեպք է եղել` «Սլավիա Պրահա» 9:1 «Յոկո» (1995 թ. հոկտեմբերի 13) և «Յաբլոնեց» 5:5 «Զնոյմո» (2013 թ. օգոստոսի 17)։

Բացի այդ, 1995 թ. ի վեր Ֆորտունա լիգայի շրջանակում առաջին անգամ մեկ թիմ որևէ խաղում խփում է 9 գոլ։ Միակ թիմը, որը մեկ խաղում 9 գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը, եղել է «Սլավիա Պրահան» «Յոկոյի» դեմ կայացած վերոնշյալ խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023