«Կարդացի, որ մահանում եմ, որ ինձ մնացել է ապրել մեկ ամիս»․ Ջենարո Գատուզո

«Կարդացի, որ մահանում եմ, որ ինձ մնացել է ապրել մեկ ամիս»․ Ջենարո Գատուզո

24/12/2020 - 20:10

Ջենարո Գատուզոյի աչքի հետ կապված առողջական խնդիրները վատթարացել են։ Շատերին անհանգստացնում է «Նապոլիի» մարզչի արտաքին տեսքը։

«Ցանկանում եմ անդրադառնալ այն մարդկանց, ում արտաքին տեսքը հայելու մեջ իրենց դուր չի գալիս։ Կյանքը հիասքանչ է, դուք պետք է պայքարեք՝ չթաքցնելով ձեր իրական դեմքը։ Ես կառողջանամ և կլինեմ էլ ավելի գեղեցիկ։

Կարդացի, որ մահանում եմ, որ ինձ մնացել է ապրել մեկ ամիս․․․ հանգստացեք, ես չեմ մահանում։ Ես ողջ եմ։ Ես տառապում եմ միասթենիայով առավել քան 10 տարի։ Այս հիվանդությունն արդեն 3-րդ անգամ է գլուխ բարձրացնում։ Այս անգամ ամեն-ինչ ավելի լուրջ է։

Ինձ դուր չի գալիս այս ամենը, բայց ես ընդունում եմ կյանքն ինչպես կա, քանի որ այս կյանքում կան էլ ավելի վատ բաներ»- ասել է Գատուզոն։

Միասթենիա (մկանաթուլություն)․ երկարատև ընթացքի նեյրոմկանային հիվանդություն, որը հանգեցնում է տարբեր աստիճանի ծանրության կմախքային մկանների թուլության։ Ամենահաճախը ախտահարվում են դեմքի, աչքերի և կլմանը մասնակցող մկանները։ Դա կարող է հասցնել երկտեսության, կոպերի իջեցման, խոսքի և քայլքի դժվարացման։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023