Ռեշֆորդի՝ վերջին վայրկյաններին խփած գոլը որոշիչ էր այս խաղում 🎥

Ռեշֆորդի՝ վերջին վայրկյաններին խփած գոլը որոշիչ էր այս խաղում 🎥

30/12/2020 - 09:55

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և խաղի վերջին վայրկյաններին Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ՝ հաղթանակ կորզեց։

Դաշտում, ընդհանուր առմամբ, հավասար պայքար էր՝ փոխնիփոխ գրոհներով։ Դրվագներից մեկում խաղի 24-րդ րոպեին հյուրերի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումից հետո «գայլերի» կենտրոնական պաշտպան Ռոմեն Սեսի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Դե Խեայի պաշտպանած դարպասի հորիզոնական դարպասաձողին։

10 րոպե անց «մանկունյանցիները» պատասխանեցին Բրունո Ֆերնանդեշի վտանգավոր հարվածով, որից հետո «գայլերին» վերահաս գոլից փրկեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն։

70-րդ րոպեին «Յունայեդի» ուրուգվայցի հարձակվող Էդիսնոն Կավանիին անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։

Խաղի միակ և հաղթական գոլը խփվեց 90+3 րոպեին։ Բրունո Ֆերնանդեշի՝ խորքից կատարած փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը անդրադարձի օգնությամբ առաջ մղեց իր թիմին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1։0։

Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները» վաստակեցին 30 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Վուլվերհեմփթոնն» իր ակտիվում ունի 21 միավոր և հանգրվանել է 12-րդ հորիզոնականում։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023