Էվերտոնի գրագետ խաղը տալիս է իր արդյունքը 🎥

Էվերտոնի գրագետ խաղը տալիս է իր արդյունքը 🎥

04/02/2021 - 01:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Էվերտոնը» արտագնա խաղում ուժերը չափեց «Լիդսի» դեմ և կարողացավ 1։2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Կառլո Անչելոտիի սաներն արդեն առաջ էին անցել հաշվի մեջ․ գոլն իր անվան դիմաց գրանցեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը՝ 0։1։

«Լիդսը» ընդունած գոլից հետո տիրեց նախաձեռնությանը։ Թիմն ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի հաճախ էր սպառնում մրցակցի դարպասին, սակայն արդյունքի հասնել չեր հաջողվում։

Ավելին, դեռևս առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կարկնապատկեց մերսիսայդյան ակումբի առավելությունը՝ դարձնելով հաշիվը 0։2։

Երկրորդ խաղակեսում տանտերերի համառությունը վերջապես պսակվեց գոլով։ 48-րդ րոպեին այն իր անվան դիմաց գրանցեց բրազիլացի հարձակվող Ռաֆինիան՝ կրճատելով հաշվի տարվերությունը՝ 1։2։

Չնայած որ բավական երկար ժամանակ կար թե՛ խաղը փրկելու համար տանտերերի դեպքում, և թե՛ հաշվի տարբերությունը մեծացնելու՝ «իրիսների» դեպքում, սակայն դարպասի գրավում այլևս չգրանցվեց։

Խաղն ավարտվեց 1։2 հաշվով «Էվերտոնի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի սաները Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում իրենց միավորների քանակը հասցրին 36-ի և ժամանակավորապես հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։

«Լիդսը» մրցաշարային աղյուսակի միջնամասում է։ Թիմը 21 հանդիպումներից հետո վաստակել ՝ 29 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023