«Ֆուրիա ռոխան» վերջապես զգաց արյան հոտը` ջախջախելով Սլովակիային🎥

«Ֆուրիա ռոխան» վերջապես զգաց արյան հոտը` ջախջախելով Սլովակիային🎥

23/06/2021 - 21:49

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը E խմբի շրջանակում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Սլովակիայի ընտրանու դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն, ովքեր արդեն 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին. գնդակին մոտեցավ Ալվարո Մորատան, սակայն նրա հարվածից հետո սլովակներին փրկեց դարպասպահ Մարտին Դուբրավկան։

«Ֆուրիա Ռոխան» այդ դրվագից հետո էլ շարունակում էր տարածքային և խաղային հսկայական առավելություն ունենար, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։

Ամեն դեպքում, չխփեցին իսպանացիները, օգնության հասավ մրցակիցը. 30-րդ րոպեին զվարճալի ինքնագոլի հեղինակ դարձավ Դուբրավկան` վոլեյբոլի հարվածով գնդակը պատահմամբ ուղարկելով սեփական դարպասը։

Առաջին խաղակեսի վերջնամասում`45-3-րդ րոպեին, իսպանացիները ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Էմերիկ Լապորտը։

Երկրորդ խաղակեսում Լուիս Էնրիկեի սաների մոտ ստացվում էր ամեն ինչ. վերջիններս ևս երեք անգամ գրավեցին Մարտօն Դուբրավկայի դարպասը` հաշվիը դարձնելով արդեն 5:0. մեկական անգամ աչքի ընկան Պաբլո Սարաբիան ու Ֆերրան Տորեսը, իսկ Յուրայ Կուցկան գրավեց սեփական դարպասը։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք, իսկ Իսպանիայի հավաքականը ջախջախեց սլովակներին 5:0 հաշվով։

Սյսպիսով, «ֆուրիա ռոխան» ընթացիկ Եվրոպայի առաջնության շրջանակում տարավ առաջին հաղթանակը, E խմբի շրջանակում վաստակեց 5 միավոր և 2-րդ տեղով նվաճեց 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի հավաքականը 1/8 եզրափակչում հունիսի 28-ին կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Այս խումբը 7 միավորով հաղթեց Շվեդիայի ընտրանին։

Սլովակիան մնաց 3 միավորով, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, սակայն լքեց պայքարը։

Այս խումբը 2 միավորով եզրափակեց Լեհաստանի ընտրանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023